‘Օդեսայում պատվանդանից վայր են նետել Լենինի արձանը’

1024

Անհայտ մարդիկ Ուկրաինայի Օդեսայի մարզում պատվանդանից վայր են նետել Վլադիմիր Լենինի արձանը:

Միջադեպը տեղի է ունեցել Նիկոլաեւյան շրջանի Անդրեեւո-Իվանովո գյուղում: Ուկրաինայի ՆԳՆ-ը տեղեկացյնում է, որ արձանը երկու մասի է կիսվել:

Սա արդեն Լենինի երկրորդ արձանն է Օդեսայի մարզում, որը ոչնչացրել են  վերջին շրջանում: Դեկտեմբերին անհայտ անձինք Կոտովսկ քաղաքում պավանդանից վայր են գցել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի արձանը: Դրանից մեկ օր առաջ եվրաինտեգրացիայի կողմնակիցները ոչնչացրեցին Կիեւի Բեսարաբյան հրապարակում տեղադրված արձանը: Այս վերջին դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, սակայն որեւէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել այդ գոծի շրջանակներւոմ:

   

Նախորդ հոդվածը‘Լիբանանում այրել են ուղղափառ հոգեւորականի գրադարանը’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը իր ծանոթ կույսերին շնորհավորել է անձնական զանգով’