Թուրքիայի հարավ-արևելքում՝ ավերիչ երկրաշարժի գոտում, օդերևութաբանները երեքշաբթի օրվա համար կանխատեսում են տեղումներ ձյան և անձրևի տեսքով, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։
Փորձագետների կարծիքով՝ դա զգալիորեն կբարդացնի փրկարար-որոնողական աշխատանքները աղետի գոտում։
Երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդի երկրաշարժ է տեղի ունեցել, որը, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ ամենաուժեղ երկրաշարժն է 1939 թ․ ի վեր։
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել նաև Սիրիայի մի շարք շրջաններում, ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Փոխանցում է ria.ru-ն։