‘Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի’

767

Հանրապետության տարածքում՝
 
Հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
 
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի:
 

Երևանում՝    
Հունիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-25-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: 
 
Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.40C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.70C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.40C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն
 
 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիան տապալեց Շվեյցարիայի հավաքականին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսուհետ ոչ թե փուչիկ Կարեն, այլ՝ шарик. «ՉԻ» ‘