‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով’

910

Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում օգոստոսի 9-13-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 12-13-ին նունքան կնվազի:

Երևանում օգոստոսի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

 

 

Նախորդ հոդվածը‘Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. Հայկական կողմ’
Հաջորդ հոդվածը‘Փոլ Գոբլ. Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը` զենք, Ադրբեջանը` գին’