‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’

963

Այսօր շրջանների մեծ մասում եղանակը կփոխվի. կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Միայն հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում առայժմ կպահպանվի կարճատև անձրևի ու ամպրոպի հավանականությունը: Հայաստանի առանձին վայրերում հնարավոր է նաև քամի 18-20մ/վրկ և կարկուտ: Արարատյան դաշտում օրվա մեծ մասը կդիտվի արևային եղանակ, անձրևի փոքր հավանականություն կա միայն երեկոյան ժամերին:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, կտաքանա նաև առաջիկա օրերին: Երևանում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Ցերեկը սպասվում է +25+27, երեկոյան +20+22 աստիճան տաքություն:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 12-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը երթևեկելի է միայն միակողմանի ‘