‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով’

1211

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում՝ դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Արևելյան շրջաններում 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ին` նույնքան կբարձրանա:

Երևանում` դեկտեմբերի 5-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Երևանի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.70C (1970թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.40C (1994թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.20C

 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում Եղվարդի մանկապարտեզի երեխաների սննդային թունավորման համար’
Հաջորդ հոդվածը‘Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան նույնպես ցանկանում է Հայաստանի հետ սահմանի բացում’