‘
Ապրիլի 10-ից 13-ը, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 10-11-ին կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում ապրիլի 10-ից 13-ը, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 25.90C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.70C (1926 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.00C
‘