‘Օդի ջերմաստիճանը կնվազի’

652

Հանրապետության տարածքում`հունվարի 29-ին, 30-ի գիշերը, 1-2-ին շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ: Հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավային 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 29-ի ցերեկը և 30-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, հունվարի 31-ից փետրվարի 2-ը ևս կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`հունվարի 29-ին, 30-ի գիշերը, 1-2-ին սպասվում են տեղումներ: 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախորդ հոդվածը‘Ֆան շարժման պատասխանը Գևգեոզյանին’
Հաջորդ հոդվածը‘Պոզների օրենքը չի մտնի պետդումայի օրակարգ’