‘Օդի ջերմաստիճանը շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով’

697

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-18-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ին շրջանների զգալի մասում կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 3-4 աստիճանով, այնույետև էապես չի փոխվի:

 
 
 Երևանում` Սեպտեմբերի 14-17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Թումանյան փողոցում՝ հրդեհի բռնկումով’
Հաջորդ հոդվածը‘«Մանկական եվրատեսիլ- 2014»-ում Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը’