‘Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով’

1850

Հանրապետության տարածքում`

Հունիսի 14-ին, 16-ին, 18-ին հիմնականում երեկոյան ժամերին, 15-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 14-ին, 16-ին, 18-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        35.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            8.60C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       22.30C

Նախորդ հոդվածը‘Նեյմարն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է’
Հաջորդ հոդվածը‘Forbes. Ռոնալդուն 5-րդն է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակում’