‘«Օդնոկլասնիկիի» հերթական զոհը’

1367

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Մարիամ Հ.-ի և Արմեն Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Այսպես, Մարիամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. օգոստոսի 2-րդ կեսին նախնական համաձայնության գալով Արմեն Հ.-ի հետ Էմիլիայի (անունը փոխված է) նկատմամբ շորթում կատարելու վերաբերյալ` այդ նպատակով համացանցի «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիք են ներկայացրել Էլմիրային, որի դիմաց պահանջել և ստացել են խոշոր չափի գումար, հայտնում է iravaban.net-ը:

Գործում որպես իրեղեն ապացույց ճանաչվել է 1700 ԱՄՆ դոլար թղթադրամները, պլանշետային համակարգիչը` սնուցման լարով, գաղտնալսումների նյութերը, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նմուշները, բջջային հեռախոսները, բանալիները, բանկային քարտը, ավտոմեքենայից հայտնաբերված դրամապանակը:

Որպես խափանման միջոց գործով երկու մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորումը, իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:

Նախորդ հոդվածը‘Թունավորման դեպք Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Վթար Այնթափում. կան տուժածներ’