‘
Ինչպես արդեն հաղորդել էինք, նոյեմբերի 17-ին ՕԵԿ կուսակցության գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ-ի և «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների միջև: iLur.am-ի հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հաստատեց, որ հանդիպման օրակարգում Դաշնակցության ներկայացրած 7 կետերն էին, որոնք կուսակցությունը կանխավ ներկայացրել էր հանրությանը:
«Քննարկում է տեղի ունեցել, լսել ենք ՀՅԴ-ի առաջարկություններն ու մոտեցումները, իսկ մեր պաշտոնական դիրքորոշումը կլինի ՕԵԿ-ի առաջիկա քաղխորհրդի նիստում քննարկելուց հետո: Կքննարկենք ՀՅԴ-ի 7 առաջարկները, և հանդես կգանք համապատասխան առաջարկությամբ»,- մանրամասնեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջինս հնարավոր է համարում, որ ՀՅԴ-ն ՕԵԿ-ի հետ միասին սատարի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանին՝ ՕԵԿ խոսնակն ասաց.
«Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, կարծում եմ, որ հարցի հասցեատերը ՀՅԴ-ն է, իսկ մենք ստարելու ենք Սերժ Սարգսյանին, դրա մասին հայտարերել ենք դեռևս 2008 թվականին և մեր դիրքորոշման մեջ հաստատակամ ենք: Իսկ թե ինչ կանեն մյուս կուսակցությունները, ժամանակը ցույց կտա»:
‘