‘ՕԵԿ-ի վախը մի քանի անգամ «նստած-հելած» է. «ՉԻ»’

1032

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Մենք մեր վախը վաղուց բռնել և դատապարտել ենք ցմահ ազատազրկման»,- հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«ՉԻ». ՕԵԿ-ի վախն, ակնհայտորեն, մի քանի անգամ «նստած-հելած» է: Առաջին «սռոկը» նստել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ՕԵԿ-ը մտավ կոալիցիա, և բնականաբարˋ ոչնչից չէր վախենում:

Հետո վախը համաներմամբ ազատ արձակվեց, և Արթուր Բաղդասարյանը բոլոր շենքերի տանիքներին դիպուկահարներ էր տեսնում, որոնք ուզում են իրեն սպանել:

2008թ.-ի մարտի 1-ի նախօրեին վախն ՕԵԿ գրասենյակի հիմնական գործող անձն էր, և այնքան ակտիվացավ, որ ստիպված էին երկրորդ անգամ ձերբակալել. ՕԵԿ-ը նորից մտավ կոալիցիա և այլևս ոչնչից չէր վախենում:

Հետո ՕԵԿ-ը նորից դուրս եկավ կոալիցիայից, և վախը կրկին հայտնվեց ազատության մեջ: Բայց ՕԵԿ-ն այլևս չի վախենում, այն պարզ պատճառով, որ կուսակցությունում գիտենˋ իրենք որևէ մեկին չեն հետաքրքրում: Այնպես որ, նրանք իսկապես վախենալու բան չունեն: Մոտավորապես՝ Անորսալի  Ջոյի նման: Եվ այդ իմաստով, պարոն Մարգարյանի «ցմահ» որակումն իսկապես ճիշտ է:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Սովետը մահացավ և հարյավ Հայաստանում. «Ժողովուրդ»’