‘Օզբիլիզը ճանաչվել է «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ’

517

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը ճանաչվել է Ռուսաստանի 2012/2013 մրցաշրջանի աշնանային հատվածի՝  Կրասնոդարի «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ:

Օզբիլիզը լավագույնն է ճանաչվել քվեարկության արդյունքում, որը անցկացվել է ակումբի պաշտոնական կայքում եւ որին մասնակցել են «Կուբանի» երկրպագուները:

Օզբիլիզը քվեարկության արդյունքում ստացել է ձայների գերակշիռ մասը՝ 54%:

Երկրորդը «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովն է՝ 29,7%, երրորդը՝  պաշտպան Անխել Դեալբերտը՝ 4%:

Հիշեցնենք, որ Օզբիլիզը «Կուբանի» կազմում 15 խաղում դարձել է 7 գնդակի հեղինակ եւ համարվում է թիմի լավագույն ռմբարկուն:

Նախորդ հոդվածը‘Պուտինը պատրաստ է ստորագրել «Դիմա Յակովլևի» օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ ՏԷր-Աբրահամեան. Ժամանակավոր դադար ‘