‘Օզբիլիզը շարունակում է հիացնել’

571

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում շարունակում է բոլորին հիացնել  Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:

16-րդ տուրում «Մորդովիայի» հետ խաղում Օզբիլիզը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Կուբանը» 3:0 հաշվով հաղթեց մրցակցին: Նշենք, որ Օզբիլիզը խփեց այս առաջնությունում 6-րդ գնդակը եւ նա առայժմ «Կուբանի» լավագույն ռմբարկուն է:

«Կուբանի» մեկնարկային կազմում էր նաեւ մեր հավաքականի մյուս խաղացողը՝ Մարկոս Պիզելին, որը փոխարինվեց 74-րդ րոպեին: Օզբիլիզը փոխարինվեց 60-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Կուբանը» վաստակել է 28 միավոր եւ ընթանում է 6-րդ տեղում:

Ռուսաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Մորդովիա» — «Կուբան»` 0:3
Ստեպանեց՝ 19 (ինքնագոլ), Բալդե՝ 28, Օզբիլիս՝ 49

Նախորդ հոդվածը‘Բորիս Գրիզլովը կգլխավորի Росатом-ի վերահսկիչ խորհուրդը’
Հաջորդ հոդվածը‘Ռուփերթ Մերդոքը մերկացրել է «հրեական մամուլի» հակաիսրայելյան դիրքորոշումը’