‘Օզբիլիսը «Ռայո Վալյեկանոյում» ստացել է 16 համարը’

949

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն իսպանական Պրեմիերայում հանդես եկող «Ռայո Վալյեկանոյում»  հանդես կգա 16 համարի մարզաշապիկով: Իսպանական ակումբը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը: Օզբիլիսի տրանսֆերային իրավունքը պատկանում է Ստամբուլի «Բեշիկթաշին»:

Հիշեցենք, որ 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Բեշիկթաշը» 1.3 միլիոն եվրո էր վճարել «Սպարտակին»:

Իսպանիայի առաջնության 21 տուրից հետո «Ռայո Վալյեկանոն» 19 միավորով 17-րդ տեղում է: Փետրվարի 1-ին թիմը կհյուրընկալվի Լա Կորունիայի «Դեպորտիվոյին»:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Նեյմարը լավ ճաշակ ունի, եթե ցանկանում է աշխատել Գվարդիոլայի հետ»’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտեն՝ «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու’