‘
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական «Սենկտ Գալլենին»:
Արդեն առաջին րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: Սա մեր ֆուտբոլիստի առաջին գոլն էր մոսկովյան ակումբ տեղափոխվելուց հետո:
Ինչպես հաղորդում է armfootball.com-ը, հյուրերը արագորեն հավասարեցրին հաշիվը, իսկ խաղակեսի միջնամասում ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը ու առաջ անցան հաշվի մեջ երկու գնդակի տարբերությամբ:
Անմիջապես ընդմիջումից հետո Մաջիդ Ուորիսի փոխարեն փոխարինման դուրս եկավ Յուրա Մովսիսյանը:
83-րդ րոպեին Յուրան խորամանկ հարվածով կրճատեց տարբերությունը: Սակայն 5 րոպե անց հյուրերը կրկին գրավեցին Սերգեյ Պեսյակովի դարպասը ու վերջակետ դրեցին դիմակայությանը` դուրս թողնելով ռուսական ակումբին հետագա պայքարից` 2-4:
Հիշեցնենք նաև, որ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով, ընդ որում միակ գոլի հեղինակ էր դարձել Մովսիսյանը:
‘