‘Օզբիլիս. «Բոլորը գիտեն, իբր թե վնասվածք ունեմ, բայց «Սպարտակի» կազմում ինձ թույլ չի տալիս խաղալ Յակինը»’

1607

‘

Ռուսական թիմի ազգությամբ թուրք, Շվեյցարիան ներկայացնող Մուրատ Յակինը Օզբիլիսին հեռացրել է հիմնական կազմից եւ տեղափոխել է երկրորդ թիմ: Այս մասին ասել է «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

«Պաշտոնական վարկածով ես դեռ վնասվածք ունեցող ֆուտբոլիստ եմ, իրականում ինձ հրաշալի եմ զգում եւ 100 տոկոս պատրաստ եմ: Թիմի բժշկական շտաբում իսկական պրոֆեսիոնալներ են, ֆիզպատրաստության մարզիչները՝ նույնպես, իսկ մարզչական շտաբի հետ խնդիրները պարբերաբար են: Չկա նրանց հետ պատշաճ հաղորդակցում: Այնքան էլ նորմալ չէ, երբ մարզման ընթացքում չես հասկանում, թե ինչ են քեզնից սպասում: Վերջին անգամ թիմի հետ մարզվել եմ «Մորդովիայի» հետ խաղից առաջ: Սարանսկում հաղթանակից հետո մարզիչը հանգստյան երեք օր տվեց խաղացողներին, ինքն էլ օգնականների հետ մեկնեց Շվեյցարիա:

Վերադառնալուց հետո երկու մարզում անցկացրի: Հաջորդ օրը թեթեւ հոգնածություն զգացի ծնկիս մկաններում: Այդ մասին ասացի մարզիչին: Յակինը կանչեց բոլոր բժիշկներին ու մարզիչներին եւ հայտարարեց, որ ես պատրաստ չեմ: Ես շոկի մեջ էի: Յակինը հայտարարեց, որ վնասվածքով խաղացողների հետ չի ցանկանում աշխատել եւ ինձ ուղարկեց երկրորդ թիմ, որը մարզվում է սինթետիկայի վրա: Այդ ամենը տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Այժմ կասկածներ ունեմ, որ այս ամենը հետեւանք է այն բանի, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք»,- ասել է Օզբիլիսը:

Ծնկի վնասվածքի հետեւանքով 25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել:

‘

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի գավաթ. «Բորուսիան» դուրս է գալիս եզրափակիչ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Daily Mail». «Եթե Լուի վան Գալը դիտարկելու է «Բորուսիան», ապա պետք է ձեռք բերի նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին»’