‘Օզիլը՝ ԱՊԼ նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ’

871

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը դարձել է Անգլիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Ամենամեծ թվով երկրպագուները քվեարկել են հենց Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի օգտին, հայտնում է Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Հաղորդվում է, որ կիսապաշտպանը, ով նոյեմբեր ամսվա երեք հանդիպումներում մեկ գոլ և երկու գոլային փոխանցում է հեղինակել, Ասոցիացիայի կողմից կստանա համապատասխան մրցանակը։

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլն ԱՊԼ 14 խաղում խփել է երկու գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Կուրտուա. «Կասիլյասն իմ կուռքերից մեկն է»’
Հաջորդ հոդվածը‘ Էդեգոր դժգոհ է Բենիտեսից’