‘
Մրցաշրջանի ընթացքում ԶԼՄ-ները կանխատեսում էին Օզիլի տեղափոխությունը «Արսենալից»։ Իբր գերմանացին չի կարողացել պայմանավորվել ակումբի հետ նոր համաձայնագրի շուրջ՝ շատ բարձր աշխատավարձ պահանջելով։
Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ նկատի ունենալով եվրոպական այլ ակումբներից լավ առաջարկությունների բացակայությունը, Օզիլը որոշել է մնալ «Արսենալում»։ Մեսութը պատրաստ է նոր պայմանագիր կնքել Կանոնիրների հետ, ըստ որի շաբաթական կստանա 280 հազար ֆունտ։
Ավելի վաղ ենթադրվում էր, թե այդքան փող «Արսենալը» կարող է վճարել իր լիդերներից որևէ մեկին. կամ՝ Մեսութ Օզիլին, կամ՝ Ալեքսիս Սանչեսին։ Առայժմ անհայտ է. արդյոք Օզիլի հետ պայմանագրի երկարաձգումը նշանակու՞մ է, թե Սանչեսը կհեռանա ակումբից։
‘