‘
«Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը հայտարարել է, որ նույնիսկ չի մտածել հեռանալ լոնդոնյան ակումբից։ Սպասվում էր, որ Օզիլը կհետևի իր նախկին թիմակից Ալեքսիս Սանչեսի օրինակին և մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արսենալից», սակայն նա նոր պայմանագիր ստորագրեց «Զինագործների» հետ` դառնալով Պրեմիեր լիգայի ամենաշատ վարձատրվող խաղացողներից մեկը:
-Արդեն մի քանի տարի է հանդես եմ գալիս այստեղ և հույս ունեմ այս թիմի հետ ավելի շատ մրցանակներ նվաճել։ Շատ ուրախ եմ, որ «Արսենալի» նման խոշոր ակումբ եմ ներկայացնում, իրոք երջանիկ եմ, որ նոր պայմանագիր ստորագրեցի: Իմ առջև ևս մի քանի նպատակներ եմ դրել ու կցանկանայի իրականացնել դրանք։ Ինձ դուր է գալիս այն քաղաքը, որտեղ ապրում եմ, դուր է գալիս այն թիմը, որտեղ հանդես եմ գալիս։ Դա շատ ճիշտ որոշում էր,- ասել է Օզիլը։
‘