‘Օզիլ. «Վերջին տարիներին եվրոպական առաջնությունների ամենամեծ անակնկալը հենց «Լեսթերն» է»’

934

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթիի» հետ փետրվարի 14-ին կայանալիք խաղում բարդ կլինի հաղթանակ տոնելը:

-Անչափ բարդ է կանգնեցնել «Լեսթերին»: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի 60-րդ րոպեին նրանք հաղթում էին 3:0 հաշվով, ինչը թիմային հիանալի խաղի արդյունք է: «Լեսթերը» մեծ հարգանքի է արժանի, բայց մեր առաջադրանքն է «աղվեսներին» գցել հաղթանակի ալիքից:

Վերջին տարիներին եվրոպական առաջնությունների ամենամեծ անակնկալը հենց «Լեսթերն» է,-ասել է Օզիլը «SID»-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ այժմ «Լեսթերը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալն» ունի 48 միավոր:

Նախորդ հոդվածը‘Ռոջերս. ««Լիվերպուլից» հեռանալուց հետո արդեն հինգ ակումբի մերժել եմ»’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում աշխատանքից ազատել են «Ռեալին» վիրավորած լրագրողին’