‘Օլանդը ժամանել է Կուբա’

1146

Կիրակի՝ մայիսի 10-ին, երեկոյան, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկօրյա այցով ժամանել է Կուբա, փոխանցում է Agence France-Press-ը:

Ինչպես սպասվում է, Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Ռուալ Կաստրոյի հետ:

Օլանդը դարձել է Ֆրանսիայի նախագահներից առաջինը, ով այցելել է կղզի-պետությունը ավելի քան 100 տարվա մեջ, ինչպես նաեւ, առաջին արեւմտյան ղեկավարը, ով մեկնել է Կուբա՝ Վաշինգտոնի եւ Հավանայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերսկսումից հետո:

Ֆրանսիայի նախագահը նշել է , որ ԱՄՆ կողմից երկարամյա տնտեսական շրջափակման թուլացումը կօգնի միջոցների սղություն զգացող Կուբայի տնտեսությանը: 

ԱՄՆ-ը եւ Կուբան 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, մի քանի տասնամյակ տեւող հակամարտությունից հետո, հայտարարել էին հարաբերությունների վերականգման մտադրության մասին:Այն բանից հետո, երբ 1959 թվականին Կուբայում տեղի ունեցավ հեղափոխություն, եւ իշխանության եկան Ֆիդել Կաստրոյի գլխավորած ապստամբները, 1960 թվականին ԱՄՆ Կուբային առեւտրային էնբարգոյի ենթարկեց, իսկ 1961 թվականին Վաշինգտոնը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հավանայի հետ:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն անհանգստացած է Մակեդոնիայում բռնությունների պոռթկման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Lydian-ի փոխնախագահ. Ես Հայաստանի ինչ-որ օլիգարխ չեմ’