‘ Օլանդը շնորհավորել է Ս. Սարգսյանին եւ հիշեցրել չափազանց երկար տեւած ԼՂ հիմնախնդրի մասին ‘

1088

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին, որտեղ չի մոռացել հիշատակել նաեւ, նրա խոսքերով, չափազանց երկար տեւած ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին: Ֆրանսիայի նախագահը, թերեւս ակնարկել ու հիշեցրել է Սերժ Սարգսյանին, որ միջազգային հանրության կողմից իր ընտրությունը ճանաչելու դիմաց՝ նա ԼՂ հարցում պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի:

«Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճ, բոլոր հարեւանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու Ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող Ձեր ջանքերինԸնտրություններից հետո, վերահաստատում եմ նաեւ վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության: Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տեւած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորմանը: Օգտվում եմ առիթից վերահաստատելու իմ անձնական կապվածությունը մեր երկու ժողովուրդներին միավորող բարեկամությանը: Համոզված եմ, որ մեր հետագա երկկողմ ձեռնարկումները հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր համագործակցությունը՝ մասնավորապես տնտեսական ոլորտում, որը նույն բարձրության վրա չէ, ինչպիսիք մեր քաղաքական շփումներն են», — իր շնորհավորական ուղերձում գրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» տարածած տեսանյութը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Ժողովրդի բողոքի ալիքը խոսում է այն մասին, որ այս համակարգը արմատական փոփոխության կարիք ունի’