‘Օլանդն ու Մերկելը մեկնում են Կիև և Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների’

768

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 5-ին, օրվա երկրորդ կեսին, կմեկնեն Կիև՝ բանակցելու Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պոռոշենկոյի հետ:

Այդ մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Փարիզում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ ուրբաթ օրն իրենք կմեկնեն նաև Մոսկվա:

«Մենք, Անգելա Մերկելի հետ, որոշել ենք նոր նախաձեռնություն սկսել, — ասել է Օլանդը:- Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնենք Կիև և հակամարտության կարգավորման նոր առաջարկ կանենք, որը հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Այնուհետև՝ ուրբաթ օրը, Մոսկվայում մենք այն կքննարկենք Ռուսաստանի նախագահի հետ, քանի որ այլևս ժամանակը սուղ է»,- ասել է Օլանդը:

Ֆրնասիայի նախագահը նշել է, որ  իր և Գերմանիայի կանցլերի խաղաղ նախաձեռնությունների նպատակն է մշակել իրավիճակի կարգավորման վերաբերյալ պայմանագրի տեքստը, որն ընդունելի կլինի կողմերի համար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում երիտասարդին ձերբակալել են երթեւեկությանը խոչընդոտելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Աբու Տրդատ Ալ Լիունի. Ո՞վ է իրականում «սեպ խրողը»’