‘Օլեգ Կալաշնիկովի սպանության նախօրեին նրա եղբայրը զոհվել է ՃՏՊ-ում’

1178

Ուկրաինայի գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիլովի սպանության նախօրեին Կիևի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ զոհվել է նրա եղբայր Վլադիմիրը, փոխանցել է «112 Украина»-ն՝ հղում անելով «Պյոտր Պոռոշենկոյի դաշինքից» ժողպատգամավոր Օլգա Չերվակովային:

Ինչպես նշվել է մի քանի լրատվամիջոցներում, Վլադիմիր Կալաշնիկովի ջարդուխուրդ եղած ավտոմեքենայում հայտնաբերվել է 6 միլիոն գրիվեն: Նա Կիև գնալու ճանապարհին է եղել:

«Ես իմ սեփական աղբյուրներից գիտեմ, որ դա իսկապես նրա (Օլեգ Կալաշնիկովի)  եղբայրն է, և որ իսկապես փող է տեղափոխել: Իմ աղբյուրները հաստատել են այս տեղեկությունները»,- ասել է Չերվակովան:

Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի՝ ապրիլի 15-ին, Կիևում կրակոցով սպանվել է Ռեգիոնների կուսակցությունից նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովը: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ցեղասպանության ճանաչո՞ւմն է կարեւոր, թե՞ Հայաստանի զարգացումը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում ՃՏՊ-ի հետևանքով մեկ միլիոն մեղուներ խեղդվել են սեփական մեղրի մեջ’