‘
Կրասնոդարի «Կուբանի» սեփականատեր Օլեգ Մկրտչանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի ծառայություններից հրաժարվելու պատճառները:
«Իրավիճակը բավական բարդ էր: Ակումբի մարզական տնօրենի եւ գլխավոր մարզիչի տեսակետները՝ կապված թիմի գործունեության, նրա համալրման եււ զարգացման հետ, ոչ թե պարզապես չէին համընկնում, այլ դրանք տրամագծորեն հակառակ էին:
Այո, մրցաշարային աղյուսակը մեր հաջողությունների մասին է խոսում: Սակայն ակումբը դա բարձր տեղերում այսրոպեական դիրքեր գրավելու համար չէ: Կան ռազմավարական նպատակներ եւ դրանք ավելի կարեւոր են: Ստեղծված իրավիճակում ես «Կուբանի» վաղվա օրվա հանդեպ վստահություն չունեմ:
Շատ դժվար էր նման իրավիճակում որոշում կայացնել: Եվ այնուամենայնիվ մենք դադարեցնում ենք համագործակցությունը Յուրի Կրասնոժանի հետ: Շուտով կներկայացնենք նոր մարզիչին»,- նշել է Օլեգ Մկրտչանը:
Հիշեցնենք, որ «Կուբանը» Ռուսաստանի առաջնության աշնանային մրցաշրջանից հետո 32 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
‘