‘
Կրասնոդարի «Կուբան» ակումբի սեփականատեր Օլեգ Մկրտչյանը ներկայացրել է թիմի ծրագրերը առաջիկա հինգ տարվա համար, ինչպես նաեւ մեկնաբանել է նոր մարզադաշտի շինարարության ընթացքը:
«Այդ մարզադաշտը աշխարհի առաջնության համար չէ: Այս քաղաքը, մեր թիմը, պարտավոր են երեք տարվա ընթացքում Եվրոպայի լիգայում լինել, հինգ տարվա ընթացքում՝ խաղալ Չեմպիոնների լիգայում: Վստահ եմ, որ միասին մենք կհասնենք այդ նպատակին:
Աշխարհի առաջնությունը՝ ընդամենը երեք հանդիպում է, բայց մենք պետք է ոչ թե հանուն դրա ապրենք, այլ կառուցենք նոր մարզադաշտ այն 25-30 հանդիպումների համար, որոնք լինելու ամեն մրցաշրջանում:
Մարզադաշտը համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափանիշներին: Այն նախագծում են նույն մասնագետները, որոնք ստեղծել են մարզադաշտ Լիվերպուլում», Մկրտչյանի խոսքն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը:
‘