‘Օլեգ Սալենկո. Մեսին չի գերազանցի իմ ռեկորդը’

581

Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող խոսելով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդի մասին, որը 2012 թվականին խփել է 86 գնդակ, նշել է.

«Դա եւ Մեսիի ռեկորդն է, եւ «Բարսելոնայի, որը վայելում է իր բազմամյա խաղարկվածության պտուղները: Բայց չէի ասի, թե 86 գնդակը ֆանտաստիկա է: Մեսիի ցուցադրած խաղի շրջանակներում դա նորմալ ցուցանիշ է:

Նա Մյուլերի պես պարզապես գոլ չի խփում, այլ խփում է թիմի կեսին շրջանցելով: Նա դեռ շատ ռեկորդներ կգերազանցի: Չեմ զարմանա, եթե հաջորդ տարի նա 100 գնդակ էլ խփի, կախված նրանից, թե քանի հանդիպում կանցկացնի «Բարսելոնան»:

Իսկ ահա իմ ռեկորդը՝ 5 գոլ աշխարհի առաջնության մեկ խաղում, կարծում եմ, նա չի գերազանցի: Ի վերջո, Մեսին ակումբում եւ հավաքականում՝ տարբեր խաղացողներ են: Հավաքականում Մեսին այնքան էլ շատ չի խփում, այնտեղ նա ավելի շատ գրոհների կազմակեպիչի դերում է խաղում: Իմ ռեկորդը կարող է գերազանցել մաքուր հարձակվողը, որը իդեալական է համագործակցում իր հավաքականի հետ»,- Սալենկոյի խոսքն է մեջբերում Сегодня.ua-ն:

Նշենք, որ Սալենկոն 1994թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում՝ Կամերունի հավաքականի հետ խաղում (6:1) դարձավ 5 գոլի հեղինակ, որը լավագույն արդյունքն է աշխարհի առաջնությունների պատմության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռ.Սարգսյան. Մենք թիվ 1 ընտրատարածքում ունենք 6500 հանրապետական, նրանց հետ հանդիպելն արդեն իսկ ժողովրդի հետ հանդիպում է’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը՝ Տիգրան Սարգսյանի հայտարարության մասին. Սա անամոթություն է’