‘Օլիգարխները և արևմտյան քաղաքական գործիչները «մոդեռնացնում են» Ուկրաինան’

929

Ուկրաինացի օլիգարխներ Դմիտրի Ֆիրտաշը, Վիկտոր  Պինչուկը և Ռինատ Ախմետովը ստեղծել են «Ուկրաինայի մեդեռնացման գործակալություն», որում, որպես խորհրդականներ, ընդգրկվել են արևմտյան մի շարք նախկին քաղաքական գործիչներ: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է գերմանական Handelsblatt թերթը: Խորհրդականների թվում է ԳԴՀ նախկին ֆինանսների նախարար Պեեր Շթայնբրյուքը, որը 2013 թ. Գերմանիայի կանցլերի պաշտոնի գլխավոր թեկնածուն էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, սակայն  այդ պաշտոնը զիջեց Անգելա Մերկելին: Նա պատասխանատու է լինելու պետության ֆինանսական ոլորտի համակարգման համար, նշում է լրատվամիջոցը:

Թերթի տեղեկություններով՝ գործակալության կազմում կլինեն նաև ԳԴՀ նախկին պաշտպանության նախարար Ռուպեր Շոլցը, նախկին երվրահանձնակատար Շտեֆան Շուլցը, արտաքին առևտրի հարցերով ԵՄ նախկին հանձնակատար Պետեր Մանդելսոնը, Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Բեռնար Կուշները և այլն:

Handelsblatt-ը, միևնույն ժամանակ, «վիճելի» է համարում Ֆիրտաշի, Պինչուկի և Ախմետովի հեղինակությունը, ովքեր «խորհրդականների ակումբի» զարգացման համար ներդնելու են ավելի քան 100 մլն դոլար: Պարբերականը, մասնավորապես, հիշեցնում է, որ 2013 թ. ամռանը ամերիկյան Իլինոյս նահանգի դատարանը Ֆիրտաշի կալանքի սանկցիա էր տվել՝ մաֆիայի հետ ունեցած կապերի կասկածանքով: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Խուզարկուները պարզել են Նեմցովի մարդասպանների երթուղին՝ մինչև Բոլշայա Դմիտրովկա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում Նեմցովի հուշարձանը կարող է տեղադրվել 10 տարի հետո’