Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Ուզբեկստանի թիմին

119

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուզբեկստանի թիմի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով։

Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովի։ Հրանտ Մելքումյանը սպիտակներով միավորը կիսեց Նոդիրբեկ Յակուբոեւի հետ։

Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Ջավոխիր Սինդարովին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջախոնգիր Վախիդովին։

Ուզբեկստանը 16 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը եւ Հնդկաստանի երկրորդ թիմն ունեն 15-ական միավոր։

Նիդեռլանդների, Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Սերբիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 14-ական միավոր։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) եւ գլխավոր հավաքականին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ:

Օլիմպիադայի ավարտին մնացել է երկու տուր։

Նախորդ հոդվածըԻշխանությունը խաղաղության օրակարգից շեղվել է դեռ 2019-20-ին՝ երկիրը մեծ ուժերի բախման արանքում ոտնատակ գցելով
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց ռումինացիներին