Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների հաղթանակները

146

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ավստրիայի թիմի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Երկրորդ համար Հրանտ Մելքումյանը եւ երրորդ համար Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ տարան, առաջին համար Գաբրիել Սարգսյանն ու չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը խաղացին ոչ ոքի։ 

Առաջին երեք տուրերում Հայաստանի թիմը հաղթել էր Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1) եւ Եգիպտոսի (2,5:1,5) հավաքականներին:

Հայաստանի հավաքականը Հնդկաստանի երկրորդ թիմի, Իսրայելի, Անգլիայի եւ Իսպանիայի հետ բաժանում է 1-5-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում մրցեց Իռլանդիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։

Հայ շախմատիստուհիները առաջին երեք տուրերում հաղթել են Բոթսվանային (4:0) ու Նորվեգիային (4:0), պարտվել Էստոնիային (1,5:2,5):

Հայաստանի հավաքականը 6 միավորով բաժանում է 12-46-րդ տեղերը։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։ Վերջին տուրը օգոստոսի 11-ին է։

Նախորդ հոդվածըԱնգլիացի ֆուտբոլիստուհիները ստացել են այնքան, ինչքան Ռոնալդուն ստանում է մեկ օրում
Հաջորդ հոդվածըՎիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում