‘Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականն ուժեղ գտնվեց Ավստրիայի ընտրանուց’

843

Վրաստանում շարունակում է ընթանալ շախմատի համաշխարհային օլիմպիադան, որին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները:

Երկրորդ տուրում մեր կանանց թիմը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ավստրիայի ընտրանու նկատմամբ:

Հաղթանակներ տոնեցին Աննա Սարգսյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով:

Հիշեցնենք, որ առաջին տուրում նույնպես Հայաստանի կանանաց հավաքականը հաղթանակ էր տոնել Ղրղզստանի ընտրանու նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Օլիմպիադա. Արոնյանի շնորհիվ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթանակ տոնեց’
Հաջորդ հոդվածը‘Տրեզեգե. Մբապեն ֆուտբոլի ապագան է’