‘
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Վրաստանի առաջին թիմի հետ եւ պարտություն կրեց 1:3 հաշվով: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտիան տանուլ տվեց Նանա Ձագնիձեին, երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտվեց Լելա Ջավախիշվիլիին: Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղազարյանը վաստակեցին կեսական միավոր:
Հայաստանի թիմը 16 միավորով ընթացիկ 8-րդ տեղում է: Առաջատարների մասնակցությամբ դիմակայությունները դեռ չեն ավարտվել:

‘