‘Օլիմպիական կրակի ջահակիրը մահացել է սրտի կաթվածից’

912

Օլիմպիական կրակի  էստաֆետի հերթական փուլն ավարտվել է ողբերգությամբ: Կուրգանում ջահակիր Վադիմ Գորբենկոն վազքն ավարտելուց հետո մահացել է սրտի կաթվածից:

ՌԴ վաստակավոր մարզիչ Վադիմ Գորբենկոն օլիմպիական կրակն ընդունել էր կիրակի ցերեկը: Ինչպես հաղորդում է Znak.com-ը, 73-ամյա ջահակիրը իր վազքուղին ավարտելուց հետո վատ էր զգացել, և շտապօգնությունը նրան տեղափոխել էր հիվանդանոց, բայց կյանքը փրկել չէին կարողացել. Գորբենկոն մահացել էր սրտային անբավարարությունից: Հայտնի է, որ 24 տարեկանից Գորբենկոն աշխատել է մարզական կրթության բնագավառում:

Օլիմպիական կրակի էստաֆետը ամենաերկարն ու լայնածավալն է ձմեռային խաղերի պատմության ընթացքում: Այն մեկնարկել է 2013 թ. հոկտեմբերի 7-ին և ավարտվելու է 2014 թ. փետրվարի 7-ին՝ Օլիմպիական խաղերի բացման օրը: 123 օրերի ընթացքում Խաղերի ջահը հաղթահարելու է 65 հազար կմ՝ ավտոմեքենաներով, գնացքներով, ինքնաթիռներով, ինչպես նաև՝ ռուսական «տրոյկաներով» և եղջերուների սահնակներով՝ անցնելով Ռուսաստանի մարզերով, 2 900 բնակավայրերով և ՌԴ բոլոր 83 սուբյեկտների մայրաքաղաքներով, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Լուծարման գործընթացի ժամանակ РИА Новости -ին կունենա նոր խմբագիր’