‘
Ռիո դը Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում ձողացատկի չեմպիոն դարձավ բրազիլացի Տիագո դա Սիլվան: 22-ամյա մարզիկն օլիմպիական ռեկորդ է սահմանել՝ անցնելով 6.03 մետրը:
Իր նախկին թիմից Դա Սիլվան հաջողության համար նվեր է ստացել՝ 1 կիլոգրամ ոսկի,- հայտնում է «Xinhua News Agency»-ն:
«Այս նվերը շատ կարևոր է ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարիերայիս ընթացքում իմ կողքին են եղել»,- ասել է մարզիկը:
Դա Սիլվան Բրազիլիայի պատմության մեջ առաջին Օլիմպիական չեմպիոն աթլետն է:
‘