‘Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը հացադուլ հայտարարեց’

844

Հայ անվանի ըմբիշ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (Հայաստանի եւ Բուլղարիայի դրոշների ներքո) Արմեն Նազարյանը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով Միջազգային Օլիմպիական Կոմիտեի գործկոմի որոշման դեմ, ըստ որի ըմբշամարտը չի ընդգրկվելու 2020թ. Օլիմպիական խաղերում:

Ըմբշամարտիկը հույս ունի, որ իր քայլը ՄՕԿ-ին կստիպի վերանայել այդ որոշումը:

«Ես հացադուլով իմ բողոքն եմ հայտնում ՄՕԿ գործկոմի առաջարկի դեմ: Ըմբշամարտը միշտ եղել է օլիմպիական ծրագրում եւ սխալ է այն հանել: Ես սկսում եմ հացադուլը եւ միայն օշարակ կխմեմ»,- նշված է Արմեն Նազարյանի տարածած հայտարարության մեջ: Հացադուլին միացել է նաեւ ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ըստ Արմեն Նազարյանի, հացադուլը կավարտվի Եվրոպայի առաջնության ժամանակ, որը մեկնարկելու Թբիլիսիում՝ մարտի 22-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ի բողոքի նշան, ՄՕԿ-ին իրենց ոսկե մեդալները կվերադարձնեն օլիմպիական չեմպիոններ, ռուսաստանցի Սագիդ Մուրտազալիեւը եւ Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախխագահ Վալենտին Յորդանովը:

Նշենք, որ 2020թ. Օլիմպիական խաղերում ըմբշամարտի ճակատագրի վերջնական հարցը կորոշվի 2013թ. սեպտեմբերին կայանալիք ՄՕԿ նստաշրջանում:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. 19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Կատուն տուն է վերադարձել անցնելով 220 կմ’