‘
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մենեջեր Օլիվեր Բիրհոֆը ասել է, որ Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուց հետո Յուրգեն Կլոպը կգլխավորի Չեմպիոնների լիգայում կայուն տեղ ունեցող ակումբ:
«Կլոպը սիրում է Անգլիան: Այս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքը կապահովի նրան ուժեղ եվրոպական թիմ: Նա հետաքրքրված է Չեմպիոնների լիգայում կայուն և մշտական կարեւոր դերակատարություն ունեցող ակումբում կարիերան շարունակելու մեջ: Ռուսաստանի առաջնությունը Կլոպին հետաքրքիր չէ»,- Բիրհոֆի խոսքը մեջբերում է Spօrt-express-ը:
Մեծ է հավանականությունը, որ Կլոպը կփոխարինի Մանուել Պելեգրինիին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
‘