‘
Գերմանիայի ազգային հավաքականի և «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը իր կարծիքն է հայտնել ներկայիս եվրոպական ֆուտբոլում գերիշխանության մասին: «Կարծում եմ, որ Բարսայի լավագույն ժամանակներն արդեն անցյալում են, և նրանց հեգեմոնիան արդեն ավարտվել է: Այժմ որևէ օտարերկրյա թիմ չկա, որից գերմանական ակումբները պետք է վախենան: Կարծում եմ՝ չնայած նրան, որ Գվարդիոլայի գալուստով «Բավարիայում» շատ բան է փոխվել, իմ թիմում կան բազմաթիվ խելացի խաղացողներ, և նրանք կարող են կրկնել անցյալ խաղաշրջանի արդյունքներն ու հերթական անգամ հաղթել ՉԼ-ում»,- նշել է Կանը:
‘