‘Օլիվյե Ժիրուն «Արսենալը» չի փոխի չինական ակումբի լավ պայմանագրի հետ’

1704

‘

Հարձակվող Օլիվյե Ժիրուի գործակալը հայտարարել է, թե իր հաճախորդը «Արսենալը» չի փոխի Չինաստանում կամ էլ Թուրքիայում լավ վաստակելու հնարավորության հետ։

Տոների նախօրյակին ազդրի վնասվածքն արդեն վախեցրել է եվրոպական առաջատար լիգաներից Օլիվյեի պոտենցիալ գնորդներին։ Հիմա 31-ամյա հարձակվողին ուզում են ձեռք բերել թուրքական «Բեշիկթաշը» և մի քանի չինական ակումբներ։

Բնականաբար «Արսենալից» հեռանալը հնարավորություն կտար Ժիրուին էականորեն ավելացնել աշխատավարձը, բայց խաղացողը հանուն փողի չի պատրաստվում հրաժեշտ տալ լոնդոնցիներին։ Օլիվյեն կշարունակի իր ապագայի համար պայքարել Վենգերի թիմում։

«Անիմաստ է հանուն փողի հեռանալ «Արսենալից»։ Նոր ակումբը պետք է նրան ավելին տա։ Մենք վստահ ենք, որ մրցաշրջանի 2-րդ մասում Օլիվյեն խաղային պրակտիկա կստանա, եթե նույնիսկ այն սահմանափակվի Եվրալիգայով։

Օլիվյեին հետաքրքիր չէ տեղափոխությունը Թուրքիա, առավել ևս՝ Չինաստան։ Նրա համար փողը կարևոր չէ։ Օլիվյեն չի հանձնվում և կշարունակի պայքարել «Արսենալում» իր տեղը կրկին նվաճելու համար։ Նույնիսկ եթե նրան ասես, թե անհնար է կազմում հայտնվել, միևնույն է, նա «սպիտակ դրոշ» չի բարձրացնի»,- հաղորդել է գործակալ Մայքլ Մանուելլոն ESPN-ին։

‘

Նախորդ հոդվածը‘Corriere dello Sport. հայտնի է, թե ով կլինի «Արսենալ»-ի հաջորդ գլխավոր մարզիչը’
Հաջորդ հոդվածը‘Չավի. ««Ռեալը» չի ուզում ֆուտբոլ խաղալ’