‘«Օկեան Էլզի» խմբին Սարատովում տուգանել են որպես ներգաղթյալների. տեսանյութ’

631

Ուկրաինական «Օկեան Էլզի» խմբին ՌԴ Սարատով քաղաքում տուգանել են՝ առանց անհրաժեշտ թույլտվության աշխատանքի համար: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Սարատովի մարզի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը:

Ծառայության տվյալներով, իրենց աշխատակիցները նոյեմբերի 2-ին չնախատեսված ստուգումներ են իրականացրել սարատովյան «Կրիստալ» սպորտի սառցե պալատում, որտեղ էլ ընթանում էր «Օկեան Էլզի» խմբի համերգը:

«Ստուգումների արդյունքում պարզվել է, որ երաժիշտները ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալելը թույլատրող փաստաթղթեր չունեին, եւ չէին լրացրել դրանք»,- ասված է ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ: 

Արդյունքում, խմբի 9 երաժիշտներին տուգանել են ընդհանուր առմամբ 18 հազար ռուբլով, իսկ համերգի կազմակերպիչներին պարտավորեցրել են վճարել 225 հազար ռուբլի՝ «օտարերկրյա ներգաղթյալներին ապօրինի կերպով աշխատանքի մեջ ներգրավելու համար»: 

 

Նախորդ հոդվածը‘Գիտնականները ստեղծել են Երկրի քարտեզը՝ գլոբալ տաքացման դեպքում ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստան. Պայթյուններ կոմկուսի շենքի մոտ. Կա մեկ զոհ ‘