‘Օհանյան. Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնանք կռվելու’

883

Եթե անհրաժեշտություն լինի, նորից կգնանք կռվելու` հանուն խաղաղության պահպանման: Այդ մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, խաղաղ պայմաններում հարկավոր է գործադրել բոլոր ուժերը` պատերազմի վերսկսման սպառնալիքը չեզոքացնելու նպատակով: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների թեմային` Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե անհայտ կորածների և գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովը, որի նախագահն ինքն է, ամեն ինչ անում է նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ծնվել ես, որ ի՞նչ անես’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյանների տունը Գագիկ Խաչատրյանի ու որդիների բիզնեսի շղթայի մի օղակն է. Hetq’