‘
Վերջին 50 տարիների ընթացքում Հնդակաստանը կորցրել է իր լեզուների մոտավորապես 20 %-ը, որոնցով խոսում էին բնիկ ազգությունների ներկայացուցիչները: Ըստ գիտնական հետազոտող Գենեշ Դևիի, որն աշխատում է Bhasha Research and Publication Centre ընկերությունում, 1961 թ. Հնդկաստանում խոսում էին 1100 լեզուներով, իսկ 2013 թ. դրանց թիվը կրճատվել է 220-ով: Դևին ճշտել է, որ անհետացած լեզուներով հիմնականում խոսում էին երկրի տարածքով մեկ շրջագայող օձահմաները, բախտագուշակները, ժողովրդական բժշկությամբ զբաղվող հեքիմները: «Այդ լեզուներով կարող էր խոսել բնակչության 3-4 %-ը, այսինքն՝ մոտավորապես 50 միլիոն մարդ», ասում է հետազոտողը:
Հնդկաստանի սահմանադրության մեջ նշված է, որ ազգային կառավարության աշխատանքային կամ պաշտոնական լեզուներն են հինդին և անգլերենը, մինչդեռ նահանգների կառավարությունները վարչարարության նպատակով կարող են օգտվել 22 լեզուներից, այդ թվում՝ թամիլերեն, ուրդու, բենգալերեն և այլն, փոխանցում է mignews.ru-ն:
‘