‘
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ մարզային` 71 քաղաքացի: Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում: 100-ից 56 դեպքում ներարկվել է հակաթույն: 2013թ. համեմատությամբ օձի խայթոցի դեպքերն աճել են 16-ով:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է կարիճի խայթոցի 45 դեպք, որից 28-ը` Երևանում, 17-ը` մարզերում:
Արմավիրի մարզում կարիճի խայթոցի 13 դեպքերից 1-ն ունեցել է մահվան ելք:
‘