‘Օմար Մոմանին շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ծաղրանկար)’

1281

Հայտնի ֆուտբոլային ծաղրանկարիչ Օմար Մոմանին շնորհավորել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ ներկայացնելով ծաղրանկար։ Մխիթարյանը հունվարի 21-ին նշել  է իր ծննդյան 27-րդ տարեդարձը։ 

Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվել էր Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի լավագույն աջ կիսապաշտպան եւ, շրջանցելով Լերոյ Սանեին («Շալկե»), Կինգսլի Կոմանին («Բավարիա») եւ Ռաուլ Բոբադիլյային («Աուգսբուրգ»), ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:

Հայ կիսապաշտպանը Գերմանիայի ընթացիկ առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ  տարբեր լրատվամիջոցների վարկածով: Գերմանիայի այս առաջնության 17 տուրերում Մխիթարյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Կառլոսը հաջորդ շաբաթ աշխատանքի կանցնի «Ռեալում»’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում’