‘Օմբուդսմենը դատապարտում է լրագրողի դեմ ոստիկանների բռնությունը’

245

‹‹Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:

Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։

Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը:

Կարեն Անդրեասյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան››

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը լրջորեն անհանգստացած է Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպով’
Հաջորդ հոդվածը‘Ագրարայինը «հայկուլիկները» չեն. թռուցիկներ բուհի լսարաններում. Ֆոտոշարք ‘