‘ Օմբուդսմենը հնարավոր է համարում Հրաչյա Հարությունյանի էքստրադիցիան’

679

Մարդու իրավունքների պաշտպանը հավատում է, որ ՀՀ արդարադատության նախարարության հետ աշխատանքի արդյունքում կկարողանան էստրադիցիայի ենթարկել Հրաչյա Հարությունյանին:

Դեկտեմբերի 10-ին օմբուդսմենի կազմակերպած կլոր-սեղան քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: «Մենք այս ընթացքում աշխատում ենք ընտանիքի հետ, պետք է աշխատենք նաև արդարադատության նախարարության հետ»,-ասել է նա:

Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով Պոդոլսկում հարվածել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել էր, շուրջ 40-ը վիրավորվել էին: Մոսկվայի քաղաքային դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ դատապարտելով նրան 6 տարի 9 ամսվա ազատազրկման ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար: 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Ես չէ, որ պետք է գնահատեմ «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը նպատակաուղղված նախկին վարչապետի գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանը մատնանշել է 2014 թ. էկոլոգիական խնդիրները’