‘Օմբուդսմենի խորհրդականը ժամեր առաջ այցելել է Շանթ Հարությունյանին’

686

Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին:

Առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ:

Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն նրան:

Պաշտպանի աշխատակազմ

Նախորդ հոդվածը‘«100 աստիճան» նախաձեռնության հայտարարությունը Մարց գյուղի դեպքերի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդիպել է Շանթ Հարությունյանին’