‘Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդիպել է Շանթ Հարությունյանին’

296

Այսօր օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունը:

Առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների աշխատակից լինելու հանգամանքը: Հարությունյանը նաեւ օմբուդսմենի խորհրդականին խնդրել է հոգեբուժարան տեղափոխման առաջին իսկ օրից տեսակցել իրեն՝ հնարավոր խնդրահարույց հարցերն ուշադրության տակ պահելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստվել է պաշտոնական գրություն Շանթ Հարությունյանի անվտանգության ապահովման միջնորդությամբ: Պաշտպանը հետևողական է լինելու, որպեսզի հոգեբուժարանում ապահովվի Շանթ Հարությունյանի անվտանգությունը, իսկ Պաշտպանի ներկայացուցիչները պարբերաբար կայցելեն նրան: 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի խորհրդականը ժամեր առաջ այցելել է Շանթ Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Հատուկ ծառայությունները տեղյակ են եղել Հայրիկյանի դեմ մահափորձից’