‘Օմբուդսմեն. Կրճատեք մի երկու համերգի ֆինանսավորումը, ՄԻՊ-ին փող տվեք’

691

Մարդու իրավունքների պաշտպանը պետբյուջեից 31 մլն դրամ է պահանջում: Նախկինում օմբուդսմենի գրասենյակն այդ գումարը լրացնում էր միջազգային դրամաշնորհների հաշվին: Սակայն այս տարի ՄԻՊ-ը որոշել է լիովին անկախ լինելու համար հրաժարվել նաեւ դրամաշնորհներից:

ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ Կարեն Անդրեասյանը նշեց, որ այդ 31 մլն դրամից 10-ը հատկացվում էր ՄԻՊ արագ արձագանքման ծառայությանը, եւ եթե չգտնվի այդ գումարը, հունվարից ծառայությունը չի գործի:

«Դա շատ ցավալի փաստ կլինի, որովհետև այդ ծառայության աշխատանքը բարձր է գնահատվել պետական տարբեր մարմինների կողմից: Այդ ծառայությունն աշխատել է շուրջօրյա ռեժիմով, գնացել է տասնյակ ահազանգերի հետևից, արձագանքել ցույցերի, երթերի ու բախումների ժամանակ եղած դեպքերին: Կալանավայրերում, երբ մարդը փորձում է ինքն իրեն վնասել, ու պետք է այն կանխել, ոստիկանական բաժանմունքներում ու կամ զորամասերում, երբ պետք է կանխել տարբեր ծայրահեղ իրավիճակներ: Ընդհանուր թվով` 273 ահազանգի արագ արձագանք և հազարից ավելի զանգեր»,- մանրամասնեց օմբուդսմենը:

Նրա խոսքով, եթե մեկ- երկու համերգ կրճատվի, մեկ-երկու գործուղում կրճատվի, մեկ-երկու հոգու առողջապահական ծախսերի համար գումարներ չհատկացվեն, գուցե գտնվի անհրաժեշտ 10 միլիոն դրամը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ավագանու նիստը՝ ոստիկանական շղթայման մեջ. 2 քաղաքացի բերման է ենթարկվել (ֆոտոշարք, տեսանյութ)’